Աբեն ճապոնացիներին կոչ է արել չհավատալ զուգարանի թղթի դեֆիցիտի մասին լուրերին
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված զուգարանի թղթի արտադրության որեւէ խափանում երկրում չկա, եւ կոչ է արել բնակչությանը հանգիստ վերաբերել այդ ապրանքի գնմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համացանցի ճապոնական հատվածում հայտնվել է տեղեկատվություն, որ իբր զուգարանի թուղթն ու բժշկական դիմակները պատրաստում են նույն նյութից, թեեւ դա այդպես չէ։ Արդյունքում երկրի բնակիչները վերջին օրերին սկսել են մեծ քանակի զուգարանի թուղթ եւ անձեռոցիկ գնել։ Այդ ապրանքները կարելի է գտնել, եթե միայն սուպերմարկետ եւ դեղատներ գալ դրանց բացվելու ժամանակ։ Զուգարանի թուղթ արտադրողներն ու մատակարարները նույնպես հավաստիացրել են, որ ամբողջ արտադրությունը Ճապոնիայի ներսում է եւ ոչ մի կերպ կախված չի Չինաստանից, որտեղ բռնկվել է կորոնավիրուսը։
Այժմ շատ խանութներում ցուցանակներ են կախված, որ մեկ գնորդին մեկ տուփից ավելի զուգարանի թուղթ չի վաճառվում։ Այնուամենայնիվ, ապրանքն արագ գնում են, քանի որ, բարձր պահանջարկի հետ կապված, խանութներում այդ ապրանքը չի բավականացնում։
Կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը Ճապոնիայում 940 է, մահացել է 11 մարդ։ Վարակվածների մեծ մասը (705) զբոսաշրջային Diamond Princess նավի ուղեւորներն ու անձնակազմի անդամներն են։ Վիրուսը հայտնաբերվել է ճապոնական 47 մարզերից 23-ում։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր