Լյուքսեմբուրգը դարձել է առաջին պետությունը, որն անվճար է դարձրել հանրային տրանսպորտը
Լյուքսեմբուրգում փետրվարի 29-ից հանրային տրանսպորտը՝ երկաթուղին (բացառությամբ առաջին կարգի ճանապարհորդության), ավտոբուսները (բացառությամբ մի շարք գիշերային ուղևորությունների) և տրամվայները դարձել են անվճար, գրում է The Guardian պարբերականը:
Դքսության կայուն զարգացման նախարարությունում, որի ենթակայության տակ է գտնվում նաև տրանսպորտի վարչությունը, հայտնել են, որ նմանատիպ միջոցառումներ նախկինում ձեռնարկվել են երկրի առանձին քաղաքներում, բայց այսօր առաջին անգամ այն տարածվել է երկրի ամբողջ տարածքում:
Իշխանությունների համաձայն՝ այս քայլը նպատակ ունի ճանապարհները բեռնաթափել մեքենաներից: Ամեն օր Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից մոտ 200 հազար մարդ աշխատանքի է գնում Լյուքսեմբուրգ:
Իշխանություններն այս որոշումը որակել են «կարևոր սոցիալական միջոցառում», որի շնորհիվ միջին քաղաքացին կտնտեսի տարեկան մոտ 100 եվրո:
Ամբողջովին անվճար ճանապարհորդության ապահովումը կպահանջի տարեկան 41 միլիոն եվրո լրացուցիչ ծախսեր, որոնք կհատկացվեն հարկային վճարումներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց