Սիրիան Եվրոպային կոչ է արել թույլ չտալ Թուրքիային իրեն նոր արկածախնդրության մեջ ներքաշել
Սիրիան Եվրոպային կոչ է արել չտրվել Անկարային շանտաժներին եւ վերջինիս թույլ չտալ իրեն նոր արկածախնդրության մեջ ներքաշել: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ կապված Իդլիբում իրավիճակի սրման հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իմ երկիրը վճռականորեն մերժում է այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմը խաղաղ բնակչությանն օգտագործում է պատերազմ հրահրելու, եվրոպական երկրներին շանտաժի ենթարկելու, ՆԱՏՕ-ին արկածախնդրության մեջ ներքաշելու եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցումը թեթեւացնելու համար: Մենք եվրոպական երկրներին կոչ ենք անում իրականացնել իրենց պարտավորություններն ու հետեւել միջազգային օրենքներին եւ թույլ չտալ ամոթալի գործարքներ ռեժիմի հետ, որն անտեսում է բոլոր ճանաչված նորմերը՝ ի վնաս սիրիացի ժողովրդի»,- ասել է սիրիացի դիվանագետը:
Երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի խորհրդի արտակարգ նիստ է անցկացվել, որի ժամանակ ՆԱՏՕ-ն պատրաստակամություն է հայտնել շարունակել Անկարային աջակցությունը, սակայն օգնության որեւէ կոնկրետ միջոցի մասին չի հայտնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց