Անգլիական ակումբում արգելել են ձեռքսեղմումները
«Նյուքասլի» խաղացողներն ու անձնակազմն այլևս ձեռքսեղմումով միմյանց չեն ողջունի՝ կորոնավիրուսի համաճարակ տարածելու վախի պատճառով:
«Մենք ավանդույթ ունենք, և բոլորը ձեռքսեղմումով են միմյանց ողջունում հանդիպելուն պես: Բժշկի խորհրդով մենք դադարեցրինք դա անել: Մենք ունենք գերազանց բժիշկ:
Մենք, ինչպես և բոլոր մարդիկ, հետևում ենք հեռուստացույցին, որպեսզի հասկանանք, թե ուր է գնում վիրուսը, և հուսով ենք, որ ավելի վատ չի լինի», – ասել է գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը: