Գլոբալ տնտեսական աճը վատագույնը կլինի Մեծ ռեցեսիայի ժամանակներից ի վեր
Գլոբալ տնտեսական աճն այս տարի, հավանաբար, վատագույնը կլինի Մեծ ռեցեսիայի ժամանակներից ի վեր, ինչը կապված է կորոնավիրուսի անբարենպաստ ազդեցության եւ այլ գործոնների հետ, հայտարարել է Bank of America-ն, տեղեկացնում է CNBC-ը։
Կանխատեսման համաձայն, թե ՀՆԱ-ի աճը աշխարհում կդանդաղի մինչեւ 2,8 տոկոս՝ 2020 թվականին, ինչը 3 տոկոսից ցածր առաջին ցուցանիշը կդառնա 2009 թվականի կեսին ռեցեսիայի եւ ֆինանսական ճգնաժամի ավարտից հետո։
Ավելի շատ նշանակություն ունի կորոնավիրուսի բռնկումը, որը հանգեցրել է տնտեսական ակտիվության նվազմանը Չինաստանում։ BofA-ի տնտեսագետներն ասում են, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ պատերազմը, Ճապոնիայում եւ Հարավային Ամերիկայի տարածաշրջաններում քաղաքական անորոշությունն ու թուլությունը նույնպես արտադրության ծավալի վրա ազդող «կողմնակի ազդեցությունների» մաս են կազմում։
Տնտեսագետները չեն համարում, որ կորոնավիրուսը վերածվում է գլոբալ համաճարակի եւ ռեցեսիա չեն կանխատեսում։ Նրանք դա դիտարկում են որպես բազմաթիվ գործոնների կողմից առաջացած դանդաղման ավելի լայն միտումների մաս, որը կարող է խորանալ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների եւ Չինաստանի հետ առեւտրային լարվածության շարունակման հնարավորության հետեւանք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց