Իբլիդում ավիահարվածների հետեւանքով 33 թուրք զինվորական է մահացել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ժամանել է սահմանային Հաթայի նահանգում գտնվողն հրամանատարական կենտրոն եւ իր ձեռք վերցրել Իբլիդում սիրիական կառավարական ուժերի դեմ գործողության հրամանատարությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:
Haber Turk-ի փոխանցմամբ, Աքարը Հաթայ է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ խորհրդակցությունից հետո:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտնել էին, որ Իբլիդում սիրիական օդուժի հարվածների հետեւանքով 33 զինծառայող է զոհվել, եւս 36-ը վիրավորվել է: Էրդողանը անվտանգության հարցերով խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են ուժային կառույցների ղեկավարները եւ ԱԳ նախարարը:
Անկարան իր զինծառայողների մահից հետո հայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին օդային ու ցամաքային հարվածներ սկսելու մասին: Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, որը տեղի ունեցածն անվանել է հարձակում ՆԱՏՕ-ի վրա եւ հայտնել, որ խորհրդակցություններ են սկսում ՆԱՏՕ-ի հետ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց