Սլովակիայի նախկին վարչապետը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար
Սլովակիայի նախկին վարչապետ, էկոնոմիկայի նախկին նախարար Պավլո Ռուսկոն 19 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Համաձայն դատավճռի՝ Ռուսկոն պատիժ կկրի խիստ ռեժիմի բանտում: Դատախազությունը նրա համար 20 տարվա ազատազրկում է պահանջել:
Ռուսկոն մեղադրվում է 69 մլն եվրոյի չափով ֆինանսական փաստաթղթերի կեղծման համար: Քննության տվյալներով՝ նախկին քաղաքական գործիչը մասնակցել է խարդախություններին՝ լինելով խոշոր կոմերցիոն «Մարկիզա» հեռուստաալիքի գործադիր տնօրեն: Ինքը՝ Ռուսկոն, հերքում է բոլոր մեղադրանքները եւ մտադիր է բողոքարկել դատավճիռը:
2019 թվականին նա կալանավորվել էր, սակայն շուտով ազատ էր արձակվել գրավի դիմաց: Գործով ձերբակալվել էր նաեւ ստվերային գործարար Մարիան Կոչները, որը նույնպես 19 տարվա ազատազրկման է դատապարտվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց