Մարտի 5-ին Ստամբուլում Պուտինի եւ Էրդողանի հանդիպում չի նախատեսվում. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին հանդիպելու են Ստամբուլում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Պուտինի ծրագրերում մարտի 5-ին նման հանդիպում առայժմ չկա»,- հինգշաբթի լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Պեսկովը նաեւ հստակեցրել է, որ նախագահի մարտի 5-ի ժամանակացուցում Ստամբուլ ուղեւորություն նախատեսված չէ: «Ո՛չ, մարտի 5-ին նախագահ Պուտինը աշխատանքային այլ ծրագրեր ունի»,- ասել է նա:
Պեսկովը նշել է, որ միաժամանակ Ռուսաստանի եւ Թուրքիայի շփում է տեղի ունենում փորձագիտական եւ աշխատանքային մակարդակով. «Առաջին հերթին Իդլիբի շուրջ ճգնաժամի քննարկման համար»:
Փետրվարի 26-ին Թուրքիայի նախագահը թուրք լրագրողներին հայտնել էր, որ ռուս առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մարտի 5-ին Ստամբուլում: Էրդողանը նաեւ կրկին կարծիք էր հայտնել, որ իր երկրի զինված ուժերը սիրիական Իդլիբում են գտնվում օրինականորեն: Նրա խոսքով՝ դա թույլ է տալիս Ադանայի համաձայնագիրը


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց