Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Թբիլիսիի փոխարեն կանցկացվի Ստրասբուրգում` բողոքի ցույցերից խուսափելու համար
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստն այս տարվա մայիսին կանցկացվի ոչ թե Թբիլիսիում, ինչպես նախապես ծրագրված էր, այլ Ստրասբուրգում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը`հղում անելով Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիին:
«Ես հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի ղեկավարության հետ, հասել ենք բացարձակ փոխըմբռնման նախարարների նիստը Ստրասբուրգում անցկացնելու հարցում: Մենք գործել ենք կազմակերպության կանոնների շրջանակում և մեր պետության և օրենսդրության շահերից ելնելով, քանի որ ոչ մի ուժ չպետք է հնարավորություն ունենա ապակայունացում մտցնելու երկրում և օգտագործելու դա տարբեր քաղաքական շահերի համար»,-հայտարարել է Զալկալիանին:
Փետրվարի սկզբին Վրաստանի արտգործնախարարը հերքել էր լուրն այն մասին, որ Վրաստանի իշխանությունները կարող են դիմել Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը` նիստը Թբիլիսիից Ստրասբուրգ տեղափոխելու համար:
Թբիլիսիում մայիսի 14-15-ը պետք է տեղի ունենար Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպումը: Նման հանդիպումներում ռուսական պատվիրակությունը սովորաբար գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վրաստանում կոչեր էին հնչել Ռուսաստանի արտգործնախարարին երկիր չթողնելու վերաբերյալ, քանի որ, ըստ Վրաստանի օրենսդրության, բոլոր այն անձանց, ովքեր առանց Վրաստանի համաձայնության Ռուսաստանի կողմից մտել են Աբխազիա կամ Հարավային Օսիա, արգելվում է Վրաստան մուտք գործել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց