Չինաստանում 2019 թվականին միլիարդատերերի թիվն աճել է ավելի քան երեք անգամ
Չինաստանում 2019 թվականին միլիարդատերերի թիվն աճել է ավելի քան երեք անգամ՝ համեմատած ԱՄՆ-ի հետ։ Փետրվարի 26-ին հրապարակված Hurun Global Rich List-ի վարկանիշի համաձայն, Չինաստանում, այդ թվում Հոնկոնգում, ինչպես նաեւ Թայվանում հաշվվում է 182 նոր միլիարդատեր։ Միաժամանակ, ԱՄՆ-ում միլիարդատերերի թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 59 մարդով, հայտնում է DW-ը։
«Չինաստանում ներկայում ավելի շատ միլիարդատեր կա, քան ԱՄՆ-ում եւ Հնդկաստանում միասին վերցրած»,- հայտարարել է Hurun Global Rich List-ի կազմող Ռուպերտ Խուգեվերֆը։Նրա տվյալներով՝ Չինաստանում կա 799 միլիարդատեր, ԱՄՆ-ում 629, Հնդկաստանում՝ 137։ ՉԺՀ-ում 2019թ․ հատկապես ուժեղ են աճել տեխնոլոգիական եւ դեղագործական ընկերությունների բաժնետոմսերը։
Ընդ որում, Hurun Global Rich List-ի ցուցակն արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է ամերիկացի Ջեֆ Բեզոսը՝ Amazon-ի հիմնադիրը։
Քաղաքը, որտեղ ապրում են ամենաշատ միլիարդատերերը, հինգերորդ տարին անընդմեջ համարվում է Պեկինը։ Այստեղ ապրում է միլիարդավոր դոլարների կարողությամբ 110 մարդ։ Նյու Յորքում այդ ցուցանիշը 98 է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց