Հոնկոնգի բոլոր մշտական բնակիչները 1280 դոլար կստանան․ իշխանությունները փորձում են փրկել տնտեսությունը
Հոնկոնգի բոլոր մշտական բնակիչները 1280 դոլար կստանան։ Սրանով իշխանությունները փորձում են փրկել տնտեսությունը ցույցերի հետեւանքներից եւ կորոնավիրուսի բռնկումից, հայտնում է CNN-ը։
Հոնկոնգի իշխանությունները որոշել են այս ծրագրի համար 120 միլիարդ հոնկոնգյան դոլար (15,4 միլիարդ ամերիկյան դոլար) տրամադրել։ Մշտական բնակիչները, որոնց 18 տարին լրացել է, 1280 դոլար կստանան։ Խոսքը 7 միլիոն մարդու մասին է։
Ֆինանսական քարտուղար Պոլ Չանը նախազգուշացրել է, որ տնտեսական անկման պատճառով, որը սկսվել է 2019թ․ երրորդ եռամսյակում, քաղաքում կգրանցվի բյուջեի առաջին դեֆիցիտը 15 տարվա ընթացքում։
Սպասվում է, որ իրավիճակը կվատանա։ Նրա խոսքերով՝ Հոնկոնգի տնտեսությունը բախվել է բազմաթիվ «դիմահար քամիների հետ», որոնց թվում են ցույցերը, ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմը եւ համաշխարհային տնտեսության դանդաղումը։
Այժմ քաղաքը նաեւ դիմակայում է նոր կորոնավիրուսի տարածմանը, որը լուրջ հարված է հասցրել Հոնկոնգում տնտեսական ակտիվությանն ու տրամադրություններին, հայտարարել է Չանը Օրենսդրական խորհրդի նիստում։
Կառավարությունը նաեւ կկրճատի որոշ մարդկանց եկամտահարկը, ասել է Չանը, հավելելով, որ դա կվերաբերի մոտ 2 միլիոն հարկատուների։ Իշխանությունները նաեւ մտադիր են քիչ եկամուտ ունեցող բնակիչներին ազատել ամսական վարձավճարներից, ինչպես նաեւ 200 000-ի միանվագ նպաստ տրամադրել անապահով ընտանիքներին։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր