Աշխատանքի ժամին «կերուխում» կազմակերպած բժիշկներին կազատեն աշխատանքից (տեսանյութ)
Կաբարդինո-Բալկարիայի Տերսկյան շրջանի շրջանային հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի ղեկավարությունը աշխատանքից կազատվի այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ բժիշկներն ընդմիջում են անում աշխատանքային ժամին, այն դեպքում, երբ հիվադների հերթը նրանց է սպասում: Այս մասին հաղորդում է РБК-ն, հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Նախարարությունում նշել են, որ մանկաբուժության բաժնի վարիչն ազատվել է աշխատանքից, իսկ բաժնի մյուս աշխատակիցները նկատողություն են ստացել: Բացի դրանից, կխզվի նաեւ շրջանայի հիվանդանոցի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Ավելի վաղ, համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որտեղ բժիշկներն ընդմիջում էին անում աշխատանքային ժամին, այն դեպքում, երբ հիվանդները միջանցքում հերթի կանգնած սպասում էին ընդունելության: Տեսանյութի հեղինակը պնդում է, որ սեղանին է եղել նաեւ շամպայնի շիշ, որը բժիշկներն անմիջապես թաքցրել են, երբ նկատել են, որ իրենց նկարահանում են:
Նկարահանողը նշում է, որ նա բարձր ջերմող երեխայի հետ սպասել է բժշկի, սակայն նրանց ոչ մի բժիշկ չի ընդունել:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց