Փաշինյանի օրոք օրենքը կիրառեք այնպես, ինչպես Փաշինյանի նկատմամբ՝ Սերժ Սարգսյանի օրոք. Ալումյանը՝ դատավորին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ փետրվարի 25-ին քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն իր խոսքում նշեց. «Մեղադրող Պետրոսյանն իր և պարոն Բաղդասարյանի դիրքորոշումների մեջ հնչած վերլուծություններն անվանեց դասագրքային ճշմարտություն և ասաց մի բան, որը տրամագծորեն հակասում է այն դասագրքային ճշմարտություններին, որոնք 2019 թվականին այս նույն դահլիճում, նույն տեղում նստած 6 ուրիշ դատախազներ էին ասում: Ես չգիտեմ, հավանաբար, տարբեր դասագրքերով են սովորել:
Իրավիճակի անտրամաբանական լինելն եմ ուզում ավելի հստակ ձեզ ցույց տալ: Նիկոլ Փաշինյանի և 7 գործով 7 ամբաստանյալների, ևս բազմաթիվ մարդանց նկատմամբ նախաքննության փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է: Բայց իրենք, ովքեր այդ ժամանակվա ընդդիմադիր ուժերի ամենավառ ներկայացուցիչներն էին՝ այդ 8 հոգին, քրեական օրենսգրքի 2008 թվականի գործող 300 հոդվածում, այնուհետև 2009 թվականից գործող քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով քրեական հետապնդման չեն ենթարկվել և չեն դատապարտվել միայն մեկ պատճառով, որ այն ժամանակ այս նույն տեղում նստած 6 դատախազը համարեցին, որ 2009 թվականին ուժի մեջ մտած փոփոխություններից հետո, երբ ընդունվեց 300.1 հոդվածը, կրկնում եմ դատախազների գնահատականը, ովքեր գրել են, որ ըստ էության, նոր հանցակազմ է սահմանում, հետևաբար չի կարող կիրառվել 2008 թվականի իրադարձությունների վրա: Հիմա այդ պատճառով Նիկոլ Փաշինյանն ու 7 հոգին միայն այդ պատճառով քրեական պատասխանատվության չեն ենթարկվել և մինչև հիմա բանտում նստած չեն»:


















































Հայաստանի իշխանություններին անհարմար հարցեր են տալու Քոչարյանի քաղաքական հետապնդման մասին. փաստաբան
Մարդկանց պետք է վաղ թե ուշ հասկանալի դառնա, որ դատական համակարգը չի կարող հլու-հնազանդ ենթարկվել այդ պահին գործող քաղաքական իշխանությանը․ Հայկ Ալումյան
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է