Հայաստանի իշխանություններին անհարմար հարցեր են տալու Քոչարյանի քաղաքական հետապնդման մասին. փաստաբան
Հայաստանի իշխանություններին ավելի հաճախ են անհարմար հարցեր տալու երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հետապնդման մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
Ի պատասխան հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Անգելա Մերկելը հետաքրքրվել է Քոչարյանի գործով, փաստաբանը նշեց, որ զրույցի մանրամասներին տեղյակ չէ. «Բայց բացառված չէ, որ մեր երկրի իշխանություններին ավելի հաճախ են այդ հարցերը տալու: Որովհետեւ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում քաղաքական հետապնդումը»:
Փաստաբանը շեշտեց, թե նրանք, ովքեր պաշտպանական կողմին մեղադրում են դատավարությունը ձգձգելու մեջ, չեն ցանկանում տեսնել իրերի ռեալ դրությունը: «Ես պնդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անպօրինի է եւ անհիմն»,- ամփոփց փաստաբանը:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստը չի կայացել թարգմանչի բացակայության պատճառով:


















































Փաշինյանի օրոք օրենքը կիրառեք այնպես, ինչպես Փաշինյանի նկատմամբ՝ Սերժ Սարգսյանի օրոք. Ալումյանը՝ դատավորին
Մարդկանց պետք է վաղ թե ուշ հասկանալի դառնա, որ դատական համակարգը չի կարող հլու-հնազանդ ենթարկվել այդ պահին գործող քաղաքական իշխանությանը․ Հայկ Ալումյան
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է