Հնդկաստանում Թրամփի ժամանումից հետո բողոքի զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել. կա 7 զոհ (լուսանկարներ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Հնդկաստան կատարած այցից հետո մայրաքաղաք Դելիում բողոքի մեծամասշտաբ ցույցեր են սկսվել, հայտնում է The Guardian պարբերականը:
Դելիի փողոցներում բախումները հիմնականում տեղի են ունեցել քաղաքացիության մասին նոր օրենքի կողմնակից և դրան դեմ հարյուրավոր ցուցարարների, զինված ամբոխի և ոստիկանների միջև: Բախումների հետևանքով երկուշաբթի օրը մահացել է յոթ մարդ`մեկ ոստիկան և վեց քաղաքացի: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով արցունքաբեր գազեր և ծխային նռնակներ է կիրառել:
Դելիում բախումներ են եղել նաև հինդու ազգայնականների և կոմունիստական խմբերի միջև, որոնց մի մասը դեմ է եղել Թրամփի`առաջին անգամ պաշտոնական այցով Հնդկաստան ժամանելուն, մյուսներն էլ աջակցել են վերջինիս:
Դելիի քաղաքապետը հայտնել է, որ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն կրկին խաղաղություն հաստատելու համար, ինչպես նաև հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ բռնությունից:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ երկօրյա այցով նախօրդ օրը ժամանել է Հնդկաստան, որտեղ նրան դիմավորել է վարչապետ Նարենդրա Մոդին: Այնուհետև ԱՄՆ նախագահական զույգին տարել են կրիկետի՝ աշխարհում ամենամեծ, 100 մլն դոլար արժողությամբ մարզադաշտ:
«Ամերիկան սիրում է Հնդկաստանը, Ամերիկան հարգում է Հնդկաստանին, և Ամերիկան միշտ էլ հավատարիմ ընկեր կմնա հնդիկ ժողովրդի համար»,-հայտարարել է Թրամփը, որը նախագահի պաշտոնում առաջին անգամ է այս երկիր այցելել:
ԱՄՆ ղեկավարը հույս է հայտնել, որ իրեն և վարչապետ Մոդիին կհաջողվի լուծել երկրների միջև առկա բոլոր տարաձայնությունները:





















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց