Պաղեստինն ու Իսրայելը հրադադարի համաձայնության են հասել
Եգիպտոսի եւ ՄԱԿ միջնորդական ջանքերով պաղեստինյան խմբավորումները եւ Իսրայելը երկուշաբթի երեկոյան պայմանավորվել են հրադադարի շուրջ, հայտնում է Sky News Arabia-ն:
Հեռուստակայանը հայտնում է, որ կողմերի միջեւ կրակի դադարեցումն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով կեսգիշերին:
Երկուշաբթի լույս գիշերը Իսրայելի ՌՕՈՒ-ն հրթիռային հարված էր հասցրել Դամասկոսի արվարձաններին, որտեղ տեղակայված է պաղեստինցիների ռազմաբազան, եւ որտեղ, ըստ Al Hadath հեռուստաալիքի տեղեկությունների, մշակվում են հրթիռային զենքի նմուշներ, որոնք հետագայում արտադրվում են Գազայում եւ օգտագործվում Իսրայելի դեմ: Իսրայելական ավիացիան երկուշաբթի գիշերը հարձակվել է նաեւ Գազայի հատվածում «Իսլամական ջիհադի» հետ կապված տասնյակ թիրախների վրա՝ ի պատասխան կիրակի կատարված հրթիռակոծության եւ անկլավի սահմանին ֆուգաս պայթեցնելու փորձի:
Անցյալ օրվա ցերեկը հարվածների փոխանակումը վերսկսվել է եւ շարունակվել մինչ պայմանավորվածության հասնելը: Իսրայելական բանակային մամուլի ծառայությունը հայտնել է, որ վերջին մեկ օրում արմատականները Գազայից Իսրայելի վրա արձակել են 40-ից ավելի հրթիռ, որից գրեթե կեսը որսվել է «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգով: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի նախազգուշացրել է, որ Գազայից գնադակոծությունների շարունակման դեպքում հրեական պետությունը պատրաստ է այնտեղ ռազմական գործողություն սկսել անդորրը վերականգնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց