Պակիստանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով
Պակիստանը կիրակի ժամանակավորապես փակել է տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ Տաֆտանի անցակետով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Բելուջիստան նահանգի ՆԳ նախարարը:
Պակիստանի սահմանամերձ նահանգի կառավարությունն ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարել Իրանի հետ բոլոր սահմանային շրջաններում և արգելել է ուխտագնացություններն այդ երկիր:
Բելուջիստանի գլխավոր նախարարը տարերային աղետի դեմ պայքարի շրջանային վարչությանը հանձնարարել է Իրանի հետ սահմանային անցակետի մոտ վրանային հիվանդանոց ստեղծել 100 հոգու համար, ուր բժիշկների խումբ են ուղարկել:
Ավելի վաղ տրանսպորտային հաղորդակցությունն Իրանի հետ կորոնավիրուսի տարածման պատճառով փակել էին Աֆղանստանը, Թուրքիան և Հորդանանը:
Իրանում վիրուսով վարակման 43 դեպք է գրանցվել, որոնցից 8-ը՝ մահվան ելքով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց