Իրանի նախագահն ամերիկյան պատժամիջոցները համեմատել է կորոնավիրուսի հետ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները համեմատել է կորոնավիրուսի հետ:
«ԱՄՆ պատժամիջոցները նման են կորոնավիրուսին. վախը դրանցից ավելի շատ է, քան ցույց է տալիս իրականությունը»,- РИА Новости-ի փոխանցմամբ ասել է Ռոհանին՝ կիրակի իր գրասենյակում ընդունելով Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգին:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին տվյալների համաձայն կազմում է 43 մարդ, որոնցից 8-ը մահացել են: Երկրում վիրուսի հայտնաբերման մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին: Վարակը տարածվել է Կում քաղաքից: Վարակվածների մեծամասնությունը կա՛մ այդ քաղաքի բնակիչներ են, կա՛մ եղել են այնտեղ:
Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին, խոսելով այն մասին, թե ինչպես է վիրուսը հայտնվել երկրում, նշել է, որ արդեն մահացած հիվանդներից մեկը, որը Կումի բնակիչ էր, համաճարակի բռնկման ժամանակահատվածում մեկնել է Չինաստան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց