Գրետա Տունբերգի մայրը պատմել է դստեր խնդրահարույց մանկության մասին
Գրետա Տունբերգի մայրը՝ օպերային երգչուհի Մալենա Էրնմանը, նոր գրքում պատմել է դստեր մանկության մասին՝ նկարագրելով այն դժվարությունները, որոնց ստիպված է եղել բախվել շվեդ էկո-ակտիվիստուհին, հաղորդում է Guardian պարբերականը, որը հատվածներ է մեջբերել «Մեր տունը այրվում է.ընտանիքի և մոլորակի տեսարաններ ճգնաժամի մեջ» ( Our House is on Fire: Scenes of a Family and a Planet in Crisis) գրքից:
«Նա դադարեց դաշնամուր նվագել։ Դադարեց ծիծաղել, դադարեց խոսել և դադարեց ուտել»,- գրում է 17-ակտիվիստուհու մայրը։
11 տարեկանում Գրետան «գրեթե համր» էր, և օրվա մեջ համաձայնում էր ուտել միայն մի փոքրիկ բուռ բրինձ և ավոկադո։
Ի վերջո աղջկան հոսպիտալացրել են, երբ երկու ամսվա ընթացքում կորցրել է գրեթե 10 կիլոգրամ։ Ավելի ուշ, բժիշկները Գրետայի մոտ ախտորոշել են աուտիզմ։
Մոր խոսքով՝ Էկոլոգիական խնդիրների նկատմամբ հետաքրքրությունը Գրետայի մոտ առաջացել է Խաղաղ օվկիանոսում պլաստիկայի մասին դպրոցում դասերից մեկի ժամանակ ցուցադրված ֆիլմից հետո։ Սակայն մյուս երեխաների մոտ ֆիլմն արձագանք չի առաջացրել։
«Նա տեսավ այն, ինչ մյուսները չէին ուզում տեսնել։ Թվում էր, թե նա անզեն աչքով տեսնում է ածխաթթու գազի արտանետումները»,- հայտնել է Էրնմանը։
Հիշեցնենք, որ 17-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր