ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է փրայմերիզը Նեւադա նահանգում
Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը հաղթել է փրայմերիզը (նախնական նախագահական ընտրությունները) Նեւադա նահանգում՝ ամրապնդելով իր դիրքերը որպես իր կուսակցությունից ներկայացված նախընտրական արշավի ֆավորիտ, հաղորդում է Associated Press-ը:
Սանդերսը հավաքել է ձայների 47 տոկոսը: Փրայմերիզում երկրորդը Ջո Բայդենն է, որը հավաքել է ձայների 23 տոկոսը: Ամփոփում է եռյակը Փիթ Բութիջիչը՝ ձայների 14 տոկոսով:
Իր ընդդիմադրին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքն ինքնատիպ է. Թրամփն այդ թեմային թվիթ է նվիրել իր միկրոբլոգում:
«Թվում է՝ Խելագար Բերնիի մոտ ամեն ինչ լավ է հզոր Նեւադա նահանգում: Բայդենն ու մյուսները թույլ տեսք ունեն: Շնորհավորում եմ, Բերնի, եւ թույլ մի՛ տուր նրանց խլել դա քեզնից»,-գրել է ԱՄՆ նախագահը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց