Թրամփը Բոլթոնին մեղադրել է դավաճանության մեջ եւ սպառնացել խանգարել նրա գրքի հրատարակմանը․ աղբյուր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը խոսել է ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի առաջիկա հրատարակման մասին, գրում է Independent-ը՝ հղում կատարելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Նրանք նշել են, որ Թրամփը Բոլթոնին անվանել է «դավաճան»՝ ընդգծելով, որ այն ամենը, ինչ ինքը պատմել է Բոլթոնին, համարվում է գաղտնի տեղեկատվություն, եւ հայտարարել է, որ կարգելափակի գրքի հրատարակումը։
Նշվում է, որ Թրամփի արձագանքը տարբերվում է Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումից։
Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացրել էր Բոլթոնին, որ գրքի սեւագրում պարունակվում է «զգալի քանակով գաղտնի տեղեկատվություն, իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ հույժ գաղտնի», սակայն խոստացել էր օգնել նրան վերանայել ձեռագիրը եւ որքան հնարավոր է արագ առաջ շարժվել։
Սակայն ԱՄՆ նախագահը պնդում է, որ Բոլթոնի գիրքը, որը պատմում է Սպիտակ տանը Թրամփի գործունեության մասին, չպետք է հրատարակվի մինչեւ ընտրությունները, որոնք կանցկացվեն նոյեմբերին։
Բացի այդ, Թրամփը իր իրավաբաններին հայտարարել է, որ Բոլթոնին չի կարելի թույլ տալ հրատարակել որեւէ բան, ինչը վերաբերում է ազգային անվտանգության թեմայով իր հետ շփմանը, քանի որ այդ բոլոր վկայությունները գաղտնի են։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր