Իրանը դադարեցնում է ուխտագնացությունները դեպի Իրաք կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով
Իրանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել ուղևորություններն Իրաք՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտնել է Իրանի Հաջի և ուխտագնացության կազմակերպության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ուխտագնացություններն Իրաք օդային տրանսպորտով դադարեցվել են: Վերջինս հավելել է, որ դադարեցվել է նաև ցամաքային հաղորդակցությունը:
Իրանում հիվանդության առաջին դեպքերն արձանագրվել են փետրվարի 19-ին: Ներկա պահին արձանագրվել է հիվանդացության 28 դեպք, որոնցից 5-ը՝ մահվան ելքով:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ են պահել դեկտեմբերի 31-ին: Վերջին տվյալներով՝ Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է ավելի քան 76 000 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց