Նախկին կնոջը սպանելու մեջ կասկածվող Լեսոտոյի վարչապետը «առողջական պատճառներով» մեկնել է Հարավային Աֆրիկա
Լեսոտոյի ոստիկանությունը հայտարարել է, որ կսպասի երկրի վարչապետ Թոմաս Տաբանեի վերադարձին հիվանդության պատճառով ուղեւորությունից` դատական գործընթացը վերսկսելու համար, որի շրջանակներում վերջինս կասկածվում է իր նախկին կնոջ` Լիպոլելո Տաբանեի սպանության մեջ, հայտնում է AFP-ն:
80-ամյա Տաբանեն կասկածվում է 2017-ի հունիսին 58-ամյա կնոջ` կենցաղային հողի վրա սպանության մեջ: Սպանության պահին վարչապետ Լեսոտոն պատրաստվում էր ամուսնալուծվել:
Նախօրեին նա պետք է կանգներ դատարանի առջեւ նախնական քննության համար, որի ընթացքում նրան պետք է մեղադրանք առաջադրվեր: Սակայն դրա փոխարեն Տաբանեն ուղեւորվել է հարեւան Հարավաֆրիկյան Հանրապետություն, ինչը ոստիկանությանը ստիպել է նախազգուշացնել նրան ձերբակալության մասին որոշում կայացնելու հավանականության մասին:
Փոխոստիկանապետ Պալեսա Մոկետեն հայտարարել էր, որ Տաբանեի փաստաբաններն առողջական պատճառներով արձակուրդի մասին տեղեկանք են ուղարկել իրեն, որում նշվում է, որ վարչապետ Լեսոտոն արձակուրդում կլինի մինչեւ փետրվարի 27-ին:
Տաբանեի ներկայիս կնոջը` 42-ամյա Մեսայեի դեմ արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել` Լիպոլելո Տաբանեի սպանության գործում հանցակցության համար:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի