SANA-ն հրապարակել է Իդլիբում ահաբեկիչների հարձակումը հետ մղելու տեսանյութը (տեսանյութ)
Սիրիական SANA պետական գործակալությունը հրապարակել է Իդլիբի նահանգի Նեյրաբ գյուղի մոտակայքում գրոհայինների հարձակումը հետ մղելու տեսանյութը:
Անօդաչու թռչող սարքից արված տեսանյութի կադրերում երևում է ահաբեկիչների տեխնիկայի` այդ թվում տանկերի, զրահապատ մեքենաների և զինամթերքով լցված պիկապների ոչնչացումը:
Փետրվարի 20-ին զինյալները թուրք զինվորականների հրետանային աջակցությամբ փորձել են ներխուժել կառավարական ուժերի դիրքեր: Դամասկոսի խնդրանքով ռուսական Су-24 կործանիչները հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին, ինչը սիրիացիներին հնարավորություն է տվել հաջողությամբ հետ մղել զինյալների հարձակումները:
Անցյալ տարվա հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրը հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք պետք է նպաստեին քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվեր հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:
Փետրվարի 4-ին Թուրքիան հայտարարել էր, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող Սիրիայի կառավարական ուժերի գործողությունների հետևանքով 7 թուրք զինվոր է մահացել, ինչի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը թույլ չի տալիս շարունակել համատեղ պարեկությունն Իդլիբում: