Էրդողանը Պուտինին հայտնել է Իդլիբում իրավիճակի կարգավորման պայմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբում տիրող իրավիճակը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի հաղորդագրությունը, ՌԴ ղեկավարը լուրջ մտահոգություն է հայտնել սիրիական Իդլիբում ծայրահեղական խմբավորումների ագրեսիվ գործողությունների առնչությամբ: Հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Ընդգծվել է Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը պայմանավորվել են նաև ակտիվացնել երկկողմ միջգերատեսչական խորհրդակցություններն Իդլիբի հարցում՝ լարվածության նվազեցման, խաղաղ կարգավորման և ահաբեկչական սպառնալիքի չեզոքացման համար:
Թուրք նախագահի վարչակազմից հայտնել են նաև, որ Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում որպես Իդլիբում իրավիճակի կարգավորման գլխավոր պայման, նշել է Սոչիի համաձայնագրի իրագործումը: Բացի այդ, Անկարան հայտարարել է «տարածաշրջանում սիրիական բանակին զսպելու անհրաժեշտության» և այնտեղ հումանիտար ճգնաժամի կանխման մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց