«Եկեք նշենք միասին». Շվեյցարիայի նախագահը երկրում նույն տարվա նույն օրը ծնված բոլոր քաղաքացիներին հրավիրել է իր ծննդյան խնջույքին
Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան որոշել է երկրում նույն տարվա նույն օրը ծնված քաղաքացիներին հրավիրել իր 60-ամյակի խնջույքին, գրում է The Local հրատարկությունը:
Այն համաքաղաքացիները, որնք որոշում կկայացնեն մասնակցել միջոցառմանը, պետք է գրանցվեն նախագահական կայքում և անձը հաստատող փաստաթղթի պատճենը ուղարկեն այդ հասցեով:
«Ուրախ կլինեի ստանալ ձեր գրանցումները ծննդյանս խնջույքի համար»,- հինգշաբթի Twitter սոցիալական կայքի իր էջում գրել է նախագահը:
Սիմոնետա Սոմարուգան ծնվել է 1960 թվականի մայիսի 14-ին: Նախագահն իր ծննդյան օրը պատրաստվում է Շվեյցարիայի փաստացի մայրաքաղաք Բեռնի մերձակայքում նշել: Տոնակատարության մասին այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Նշվում է, որ պետության ղեկավարի հետ նույն օրը ծնվել է մոտ 260 շվեյցարացի:
Հիշեցնենք, որ Սիմոնետա Սոմարուգան Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունվարի 1-ին:
Ich freue mich auf Ihre Anmeldung für meine Geburtstagsfeier: https://t.co/osDtWgsAcd
— Simonetta Sommaruga (@s_sommaruga) February 20, 2020
Sarò lieta di ricevere la Sua iscrizione per la mia festa di compleanno: https://t.co/Lx6nq4X6LD
Je me réjouis de votre inscription à ma fête d'anniversaire: https://t.co/JCDPeHk6A2 pic.twitter.com/jzs2oOiBu3


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց