ԱՄՆ-ի պատժամիջոցներն առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում. Իրանի ԱԳՆ
Իրանական քաղաքական գործիչների դեմ ԱՄՆ-ի կողմից հերթական պատժամիջոցների կիրառումը հիասթափություն եւ Վաշինգտոնի առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, փոխանցում է ԻՌՆԱ-ն:
Ըստ նրա` Միացյալ Նահանգները հուսահատորեն փորձում են Իրանի խորհրդարանական ընտրությունները թիրախը դարձնել, այդքան վախենում են ժողովրդական մասնակցությունից: «Նրանք, ովքեր պատժամիջոցներ, տնտեսական ահաբեկչություն եւ առավելագույն ճնշում են գործադրել ավելի քան 83 միլիոն իրանցիների նկատմամբ, այժմ հուսահատ կերպով փորձում են կենտրոնանալ Իրանում կայանալիք ընտրությունների վրա, եւ դա ցույց է տալիս, թե ինչպես են նրանք վախենում ժողովրդավարությունից եւ ժողովրդական մասնակցությունից», - ասաց Մուսավին:
«Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ու ժողովրդին ձեր խելագար եւ բռնի պատժամիջոցները չեն անհանգստացնում: Նրանք կշարունակեն իրենց ճանապարհը դեպի ապագա»,- ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ-ն ընդլայնել էր Իրանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր