Ջուլիան Ասանժի պաշտպանական թիմը Ֆրանսիայից քաղաքական ապաստան է խնդրում
Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանության ներկայացուցիչները դիմել են Ֆրանսիային վերջինիս քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ասանժի փաստաբան Էրիկ Դյուպոն Մորետտին:
Նրա խոսքով՝ իրենք Ֆրանսիայից պահանջում են ապաստան տրամադրել՝ «հիմք ընդունելով այն փաստը, որ այդ երկիրը մարդու իրավունքների հայրենիքն է. Wikileaks-ի կառույցների մի մասը հենց Ֆրանսիայում են գտնվում»:
«Նրա երկրորդ երեխան անչափահաս է, իսկ երեխայի մայրը ֆրանսուհի է, և նա երեխայի հետ բնակվում է Ֆրանսիայում»,- հավելել է փաստաբանը:
Ներկայում Լոնդոնի դատարանը պատրաստվում է սկսել Ասանժի՝ Միացյալ Նահանգներ արտահանձնման գործի քննությունը, որտեղ նա մեղադրվում է «ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն» գաղտնի տեղեկությունների բացահայտման հետ կապված հանցագործություններում: ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացրած մեղադրանքների համաձայն՝ Ասանժին մինչև 175 տարվա ազատազրկում է սպառնում հաքերային գործունեության համար:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր