ԱՄՆ-ում մահացել է cut, copy եւ paste հրամանների ստեղծող Լարրի Թեսլերը
ԱՄՆ-ում 74 տարեկան հասակում մահացել է համակարգչի cut, copy եւ paste հրամանների ստեղծող Լարրի Թեսլերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Թեսլերը 1965 թվականին ավարտել է Սթենֆորդի համալսարանը՝ ստանալով մաթեմատիկայի գիտական աստիճան: 1973 թվականին միացել է Xerox PARC հետազոտական կենտրոնին, աշխատել է cut, copy եւ paste հրամանների մշակման վրա: Բացի այդ, կենտրոնում մշակվել են գրաֆիկական ինտերֆեյսն ու համակարգչի մկնիկը:
«Լարրի Թեսլերը Xerox ընկերության գիտական աշխատակիցն էր եւ cut, copy եւ paste հրամանների եւ շատ այլ գործառույթների ստեղծողը: Նրա հեղափոխական գաղափարների շնորհիվ մեր աշխատանքային օրը թեթեւ էր անցնում: Երկուշաբթի Լարրին մահացել է»,- ասվում է Xerox ընկերության Twitter-յան էջում:
1980 թվականին Թեսլերը սկսել է համագործակցել Apple ընկերության հետ, որտեղ մասնակցել է մի քանի պրոդուկտների ստեղծմանը, ներառյալ՝ գրպանային MessagePad եւ անձնական Lisa համակարգիչ, որը համարվում Macintosh-ին նախորդողը: 1997 թվականին համագործակցել է մի շարք կորպորացիների, ներառյալ Amazon-ի եւ Yahoo!-ի հետ: Թեսլերի մահվան պատճառը հայտնի չէ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց