«Նախագահի աշխատավարձն ամենաբարձրը չէ երկրում, ավելի շատ ստացողներ էլ կան». Պուտինը խոսել է իր աշխատավարձից
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 19-ին Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Անատոլի Սոբչակի արձանին ծաղիկներ դնելուց հետո, մոտեցել է արձանի մոտ հավաքված քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է eadaily.com կայքը:
Մի կին Պուտինին հարց է ուղղել, թե ինչպես կարելի է ապրել ամսական 10 800 ռուբլիով:
«Կարծում եմ՝ շատ դժվար»,-համաձայնել է Պուտինը:
Այդ ժամանակ կինը եզրակացրել է, որ Պուտինի աշխատավարձը ավելի բարձր է իր նշած գումարից:
«Ոչ միայն իմը: Կան շատ ավելի բարձր աշխատավարձեր: Նախագահի աշխատավարձը ամենաբարձրը չէ»,-նշել է ռուս ղեկավարը:
Կինը Պուտինին բողոքել է, որ պետության կողմից նվազագույն եկամուտի չափը չի բավարարում մթերքներ գնելուն և հետաքրքրվել է՝ ինչ պետք է անեն միայնակ մայրերը:
«Ես հասկանում եմ: Դրա համար էլ մենք հիմա երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու ծրագիր ենք իրականացնում»,-ասել է Պուտինը:
2018 թվականին Պուտինի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 8,648,000 ռուբլի, այսինքն ՝ ամսական մոտ 720,000 ռուբլի:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր