Ութ տարվա ընթացքում առաջին անգամ Դամասկոսից ուղեւորատար ինքնաթիռ է թռչել Հալեպ
Չորեքշաբթի Դամասկոսի օդանավակայանից դեպի Հալեպ է թռչել առաջին ուղեւորատար ինքնաթիռը, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:
Սա վերջին ութ տարվա ընթացքում Հալեպի օդանավակայանից Դամասկոս ուղեւորված առաջին ինքնաթիռն է:
Երկուշաբթի օրը սիրիական «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդին, հայտնել էր այն մասին, որ Հալեպի օդանավակայանը երկար ընդմիջումից հետո վերսկսում է աշխատանքը:
Սիրիայի երկրորդ կարեւոր քաղաք եւ երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպի վերահսկողության համար զինված պայքարն ընթացել է 2012-2016 թվականներին: 2015-ի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություն էր սկսեել Սիրիայում զինյալների դեմ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ էին հասցնում ահաբեկչական խմբավորումներին: 2016-ի նոյեմբերի կեսին սիրիական բանակը գրոհ էր սկսել, որը հանգեցրել էր Հալեպի արեւելյան հատվածի նկատմամբ վերահսկողության հաստատմանը: Նույն տարվա դեկտեմբերի կեսերից քաղաքն ամբողջությամբ գրավվել էր կառավարական զորքերի կողմից: Մինչ այժմ այնտեղ աշխատանքներ են տարվում պատերազմի հետեւանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց