Ամերիկան կխորտակվի «Տիտանիկի» պես․ Խամենեի
Իրանում առաջիկա խորհրդարանական ընտրությունները կանցնեն ԱՄՆ-ի կողմից ճնշման եւ իրանցի ժողովրդի ու կառավարության միջեւ սեպ խրելու դժվար պայմաններում։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին՝ կոչ անելով իրանցիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, որպեսզի խափանվեն Վաշինգտոնի «չար մտադրությունները», հայտնում է Press TV-ն։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը ստեղծել է ուղեղային կենտրոններ տասնյակ եւ հարյուրավոր մարդկանցից, որպեսզի սեպ խրի իրանցիների ու երկրի իշխանությունների միջեւ։ «Ընտրությունները չեզոքացնում են ամերիկացիների եւ սիոնիստների շատ չար մտադրությունները Իրանի դեմ»,- ասել է Խամենեին։
Խամենեին ասել է, որ «ԱՄՆ-ում առաջին կարգի ապուշները հերթ են կանգնում, որպեսզի որեւէ անհեթեթ բան ասեն Իրանի մասին։
Նրա խոսքերով՝ վերջին 40 տարիներին ԱՄՆ-ն արել է ամեն ինչ, որպեսզի տապալի իրանական իշխանություններին ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային եւ մամուլի ոլորտներում։ Նա նշել է, որ Ամերիկան ոչ միայն անհաջողություն է կրել այդ փորձերում, այլեւ տեսել է, որ իրանական իշխանությունները «հազար անգամ» ավելի ուժեղ են դարձել։
Նա զուգահեռներ է անցկացրել «Տիտանիկի» պատմության եւ ԱՄՆ-ի միջեւ։ «Այնպես, ինչպես հանրահայտ «Տիտանիկ» նավի փառքը չխանգարեց նրան խորտակվել, այնպես էլ Ամերիկան կխորտակվի։ Ամերիկան ունի տասնյակ բազաներ մեր շրջապատի երկրներում, սակայն եթե երբեւէ որեւէ բան պատահի, այդ բազաները չեն օգնի ո՛չ Ամերկային, ո՛չ նրանց, ովքեր տալիս են նրան իրենց փողերը, քանի որ ամերիկյան մեծամտությունը ավերվում է»։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի