Աֆղանստանի իշխանություններն ուղիղ բանակցություններ են ակնկալում թալիբների հետ
Աֆղանստանի կառավարությունն ուղիղ բանակցություններ է ակնկալում թալիբների հետ, հայտարարել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի ստորին պալատի նախագահ Միր Ռահման Ռահմանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խաղաղության գործընթացը, «Թալիբան» խմբավորման դժկամության պատճառով, ցավոք սրտի, դեռ չի ընթանում այն ուղղությամբ, երբ կսկսվեին ուղիղ բանակցությունները... Աֆղանստանի պետությունը, ժողովուրդը եւ կառավարությունը ցանկանում եւ ակնկալում են, որ կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ բանակցություններ կսկսվեն»,- ասել է Ռահմանին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ բանակցություններն «առայժմ ոչ մի շոշափելի արդյունքի չեն բերել»: Նրա խոսքով` Աֆղանստանի խորհրդարանը չունի պատշաճ տեղեկատվություն այդ բանակցությունների վերաբերյալ: Ինչպես հավելել է խորհրդարանականը, երկրի իշխանություններն անհանգստացած են ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ նման բանակցությունների ընթացքով: «Մենք ակնկալում ենք, սպասում ենք, որ «Թալիբան»-ը կհամաձայնի սկսել բանակցությունները (իշխանությունների հետ)»,- ասել է Ռահմանին:
Վաշինգտոնն ու աֆղանական «Թալիբան» շարժումը մոտ են հրադադարի հաստատմանը. ստորագրումը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին, ինչը հնարավորություններ է բացելու միջաֆղանական երկխոսության համար, երկուշաբթի հայտարարել է քաթարական «Աշ-Շարք» թերթը:
Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով Պենտագոնի պաշտոնյաներին, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շուտով կարող է հայտարարել թալիբների հետ բռնությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնագրի մասին:
ԱՄՆ-ն եւ թալիբները բանակցություններ են վարել 2019-ի մի քանի ամսվա ընթացքում: Աֆղանստանի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը եւ Դոհայում «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պատվիրակությունը բանակցությունների ութ փուլից հետո համաձայնության էին եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, որը հրադադարի ռեժիմ, Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական համընդհանուր խաղաղության բանակցությունների մեկնարկ էր նախատեսում: Սակայն սեպտեմբերին Քաբուլում եւ մի շարք այլ քաղաքներում «Թալիբան»-ի կողմից իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո, որոնց ընթացքում նաեւ ԱՄՆ զինվորականներ էին զոհվել, նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրեց դադարեցնել բանակցությունները թալիբների հետ եւ չեղյալ հայտարարեց պայմանագրի ստորագրումը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր