Զելենսկին սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին բնակեցնել պաշտոնյաների առանձնատներում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության ծառայության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին անձամբ բերել այն քաղաքական գործիչների տներ, որոնք մարդկանց կոչ են անում թույլ չտալ մարդկանց տեղակայումը առողջարաններում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
«Ես ուզում եմ դիմել մի քանի քաղաքական կուսակցությունների, որոնք կոչեր են անում մարդկանց: Մենք այս տեղեկատվությունը ստացել ենք իրավապահ մարմինների միջոցով: Դիմում են մարդկանց, տեղի բնակիչներին և հրահրում են փողոցներ փակել: Եթե դուք փողոցներ փակեք, մենք մեր բոլոր քաղաքացիներին կբերենք ձեր առանձնատները»,-ասել է Զելենսկին:
Նրա խոսքով՝ որոշ ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածել, որ Չինաստանից տարհանվածներին տանում են «մի տեղ, որտեղ ամեն ինչ պատրաստ չէ դրա համար»:
Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ վիրուսային սպառնալիքի հետ կապված իրավիճակը վերահսկվում է:
Ուկրաինայում կարանտինի վայրը գաղտնի են պահում: Նշվում է, որ ծրագրվում է այնտեղ տեղավորել 100 ուկրաինացիների:


















































Ուկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. Զելենսկի
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց