ԱՄՆ-ում աշակերտները համադասարանցիներին ծաղելու համար Թրամփի արտահայտություններն են կիրառում
Ամերիկյան The Washington Post պարբերականը վերլուծել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության ամբողջ ընթացքում տարրական, միջնակարգ և ավագ դպրոցներում համադասարանցիներին ծաղրուծանակի ենթարկելու դեպքերի մասին հրապարակված հոդվածները և պարզել է, որ սովորողները շատ դեպքերում օգտագործում են նախագահի ծայրահեղական ու սադրիչ արտահայտությունները, հայտնում է The Independent հրատարակությունը:
«Թերթը վերլուծել է 25 հազար հոդված` սկսած 2016 թվականից և հայտնաբերել է, որ Թրամփի արտահայտությունները, նախընտրական քարոզարշավների ժամանակ հնչեցված կարգախոսները և անգամ նրա ազգանունը ուսումնական հաստատությունների սովորողների կողմից դասընկերներին ծաղրելու համար օգտագործվել է ավելի քան 300 անգամ: Դրանց 75 տոկոսի դեպքում Թրամփի հետ կապված սադրիչ արտահայտություններն ուղղված են եղել լատինաամերիկացի, մուսուլման և սևամորթ ուսանողներին»,-նշում է աղբյուրը:
Պարբերականը նկարագում է պատահարներից մեկը, երբ 2019 թվականին Նյու Ջերսի նահանգում 13-ամյա տղան ծագումով մեքսիկացի 12-ամյա դասընկերոջն ասել էր, որ «բոլոր մեքսիկացիները պետք է վերադառնան պատից այն կողմ»: Հաջորդ օրը համադասարանցու մայրը մոտեցել է նման մեկնաբանություն անող տղային, սակայն վերջինս ծեծել է նրան մինչև գիտակցությունը կորցնելը:
The Washington Post պարբերականը միակը չէ, որը զբաղվել է դպրոցների վրա Թրամփի հռետորաբանության ազդեցության ուսումնասիրությամբ: Ավելի վաղ Buzzfeed News հրատարակությունը ուսումնասիրել է` նախագահի խոսքերի ազդեցությունը դասընկերներին ծաղրի ենթարկելու դեպքերի վրա և 26 նահանգներում բացահայտել է 50 պատահար, որոնցում ուսանողները նախագահի հայտնի սադրիչ և ծայրահեղական արտահայտություններն են կրկնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց