Իտալական հերթական քաղաքը փորձում է նոր բնակիչների գրավել՝ առաջարկելով նրանց փոխարեն վճարել տան վարձը կամ գնել այն
Մինչ մի շարք իտալական քաղաքներ փորձում են ապագա բնակիչների ուշադրությունը գրավել՝ տներ առաջարկելով մեկ եվրոյով, Տեորա քաղաքի ղեկավարությունը նոր մոտեցում է դրսևորում:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, Կամպանիա մարզում գտնվող գողտրիկ բնակավայրում մարդկանց հրապուրում են՝ առաջարկելով նրանց փոխարեն վճարել տան վարձը, եթե համաձայնեն տեղափոխվել:
Տեորայում որոշել են իրենց մոտ բնակություն հաստատող նորեկներին երկու տարվա ընթացքում 150 եվրո ամսավճար հատկացնել՝ դատարկ տունը վարձակալելու համար, կամ 5000 եվրո՝ այն գնելու համար:
Գնորդներն այդ պարագայում կպարտավորվեն նոր ձեռք բերված տանն ապրել առնվազն երեք տարի: Բացի այդ, ընտանիքը պետք է գոնե մեկ երեխա ունենա՝ տունը ձեռք բերելիս:
Տեորայի քաղաքապետ Ստեֆանո Ֆարինայի խոսքով՝ տեղի բնակչությունը կտրուկ նվազել է 1980թ. երկրաշարժից հետո, որը մեծ վնասներ էր հասցրել քաղաքին, ինչպես նաև հարևան Լիոնի համայքին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր