«ԱՄՆ-ն ուզում է մեկ քայլով լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը». Լավրովը գնահատել է Թրամփի առաջարկած «դարի գործարքը»
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ըստ էության, անտեսել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված մոտեցումը, ինչը դժվար թե օգնի իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Stampa պարբերականին:
«ԱՄՆ-ն իր ոճով առաջարկել է «մեկ քայլով» լուծել ժամանակակից աշխարհի ամենահին հակամարտություններից մեկը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնում, ըստ էության, անտեսել են մերձարևելյան կարգավորման համընդհանուր ճանաչված միջազգային-իրավական բազան, որը ներառում է Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի բանաձևերը»,-իտալական պարբերականին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ծրագիրը ենթադրում է միակողմանի զիջումների միջոցով պաղեստինյան տարածքների «վերջնական կարգավիճակի» բոլոր առանցքային հիմնախնդիրների (սահմաններ, բնակավայրեր, Արևելյան Երուսաղեմ, փախստականներ) լուծում և այդ ամենը՝ հօգուտ Իսրայելի:
«Դժվար թե նման մոտեցումն օգնի իրավիճակի կարգավորմանը: Դա է վկայում նաև այն, որ, այսպես կոչված, «դարի գործարքը» ամբողջովին մերժվում է պաղեստինցիների կողմից»,-ասել է Լավրովը:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով՝ Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց