Չինաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցի արտադրությունը
Չինաստանի Չժեզցյան նահանգի Թայչժոու քաղաքում սկսել են Covid-19 անվանումն ստացած կորոնավիրուսի դեմ առաջին հնարավոր դեղամիջոցի արտադրությունը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով չինական աղբյուրին:
Նշվում է, որ խոսքը Favipiravir դեղամիջոցի մասին է, որի արտադրության համար ընկերությունը պաշտոնական հավանության է արժանացել վերահսկող մարմինների կողմից: Այս միջոցը կարող է դառնալ առաջին դեղը, որը կարող է օգնել կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում բուժվելիս:
Փետրվարի սկզբին Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի գծով գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը հայտնել էր, որ տվյալ պահին աշխարհում կորոնավիրուսի դեմ գործող դեղամիջոց չկա: Մասնագետի խոսքով՝ այլ վիրուսների կամ ՄԻԱՎ-ի դեմ նախատեսված դեղամիջոցների արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման հարցում չի ապացուցվել:
Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից մահացել է 1670 մարդ, վարակակիրների թիվը գերազանցում է 69 200-ը: Չինաստանից բացի հիվանդացության դեպքեր են գրանցվել 20-ից ավել երկրներում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր