Ֆրանսիայում շուրջ 7 հազար տուն հոսանքազրկվել է Դենիս փոթորկի պատճառով
Շուրջ 7 հազար տնային տնտեսություն հոսանքազրկվել է Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում մոլեգնող Դենիս փոթորկի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Enedis էլեկտրացանցերի օպերատորին:
Նրա հաղորդմամբ՝ խոսքը վերաբերում է Բրետան շրջանին, որտեղ ուժգին քամին պոկել է էլեկտրահաղորդման լարերը: Տների մեծամասնությունը հոսանքազրկվել է Ֆինիսթեր, Կոտ դ՛Ամոր եւ Մորբիան դեպարտամենտներում: Եղանակային վատ պայմանների հետեւանքները վերացնելու գործում ներգրավված է Enedis-ի շուրջ 450 աշխատակից:
Դենիս փոթորիկը հասել է Ֆրանսիայի հյուսիս-արեւմտյան ափին կիրակի գիշերը: Մի շարք դեպարտամենտներում, օդերեւութաբանների խոսքով, քամու արագությունը հասնում է 28 մ/վ-ի: Բրետանիում ամբողջ օրվա ընթացքում սպասվում են հորդառատ անձրեւներ, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղի: Վատ եղանակի պատճառով Նանտ քաղաքի իշխանությունները կարգադրել են ամբողջ օրվա կտրվածքով փակել հանրային զբոսայգիները: Ներկայումս հայտարարված է եղանակային վտանգի նախավերջին մակարդակը, որը պահպանվում է Ֆինիսթերում եւ Մորբիանում՝ համաձայն Meteo-France ազգային օդերեւութաբանական ծառայության:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց