Ցուկենբերգը խոսել է ֆեյսբուքում առկա ատելության մթնոլորտից եւ ապատեղեկատվությունից (Տեսանյութ)
Սոցիալական ցանցերում ապատեղեկատվությունը դառնում է ավելի անտանելի: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Facebook- ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը: Նա ասել է, որ իրենք հսկայական ներդրումներ են անում հրապարակումները ստուգելու եւ օգտատերերի անվտանգությունը ստուգելու համար:
Համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի այն հարցին, թե որքանո՞վ պետք է Մյունխենի համաժողովի մասնակիցներն անհանգստանան ընտրություններին ֆեյսբուքի միջամտությամբ, Մարկ Ցուկերբերգը պատասխանել է. «Բոլորն էլ տեսան, որ 2016-ին, երբ մենք լուսաբանեցինք Brexit- ը եւ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, մենք ինքներս էլ, անկեղծ ասած, չհասկացանք, թե ինչ գործողություններ են սոցցանցերում կատարում ռուսաստանցիները եւ այլ երկրների ներկայացուցիչներ: Այդ դեպքերից հետո մեր մարտավարությունը փոխվել է»:
Facebook Inc.- ի ղեկավարը հավելեց, որ պետությունները պետք է իրենց հերթին քայլեր ձեռնարկեն համացանցային կարգավորումներն անել այնպես, որ պահպանեն ազատություններն ու անվտանգությունը: Վերահսկողությունը, նրա կարծիքով, անհրաժեշտ է «առնվազն չորս ոլորտում. Ընտրական գործընթաց, քաղաքական քննարկումներ, տվյալների պաշտպանություն եւ փոխանցում»:
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց