Ամերիկյան նախկին դիվանագետի դստերը մեղադրում են առաջին աստիճանի սպանության մեջ
Ամերիկյան նախկին դիվանագետի դստերը մեղադրում են առաջին աստիճանի սպանության մեջ, հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել վեճի հետեւանքով՝ Մերիլենդում առանձնատանը։
27-ամյա Սոֆյա Նեգրոպոնտեին առաջադրվել է 24-ամյա Յուսուֆ Ռասմուսենի սպանության մեղադրանք։ Հայտնի է, որ կինն իր ծանոթին դանակով է սպանել։
Սոֆյան դիվանագետ Ջոն Նեգրոպոնտեի հինգ երեխաներից մեկն է, որին նրանք կնոջ հետ որդեգրել են Հոնդուրասում, երբ նա ծառայում էր երկրում 1980-ականներին։
Սոֆյայի մայրը՝ Դիանա Նեգրոպոնտեն ԶԼՄ-ներին հայտարարել է, որ լիովին աջակցում է դստերը։
Ոստիկանությունում տեղեկացրել են․ որ Սոֆյան կներկայանա դատարան երեքշաբթի օրը։
Կինը ձերբակալվել է հանցանքի վայրում։ Զոհի մարմինը տարել են դատաբժշկական փորձաքննության։
2005թ․ կասկածյալի հայրը նախագահ Ջորջ Բուշի կողմից նշանակվել է ազգային հետախուզության ղեկավար։ Ավելի ուշ նա նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ։ Նեգրոպոնտեն նաեւ դեսպան է եղել Մեքսիկայում, Ֆիլիպիններում, Իրաքում եւ ՄԱԿ-ում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց