Զարիֆը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին. Մենք պատերազմին անչափ մոտ էինք
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հարցազրույց է տվել NBC հեռուստաալիքին, որի ժամանակ խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների եւ երկրների միջեւ լարվածության մասին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո «ԱՄՆ-ն եւ Իրանը փոխանակել են զայրալից նամակներ»:
«Ափսոս, որ Միացյալ Նահանգները, հիմնվելով ապատեղեկատվության վրա, հիմնվելով անքաղաքավարության եւ ամբարտավանության վրա, որդեգրել է ուղղություն, որը տարածաշրջանն անչափ մոտեցրել է եզրագծին... Մենք պատերազմին անչափ մոտ էինք»,- հեռուստաալիքին ասել է Իրանի ԱԳ նախարարը:
Հարցազրույցի ժամանակ Զարիֆը նաեւ մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարին այն բանի համար, որ նա հունվարին երկրների միջեւ ճգնաժամի բարձրակետին Իրանին ուղարկել է «մեծապես անվայելուչ նամակ» եւ Իրանի կառավարությունից խիստ պատասխան է ստացել:
Զարիֆը հայտարարել է, որ Պոմպեոն իր նամակում սպառնալիքներ էր հնչեցրել, որոնք ինքը չի պատրաստվում կրկնել:
«Թող նա ինքն ասի, թե ինչ է գրել այդ նամակում»,- շեշտել է Իրանի ԱԳ նախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց