Պոմպեոն ՆԱՏՕ-ի «մահվան» մասին լուրերը խիստ չափազանցված է համարել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի «մահվան» մասին հայտարարությունները խիստ չափազանցված են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ ՆԱՏՕ-ի մահը խիստ չափազանցված է: Արևմուտքը հաղթում է, մենք հաղթում ենք միասին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Պոմպեոյի գնահատականով` ազատ երկրներն ավելի հաջողակ են:
«Այդ իսկ պատճառով մարդիկ ձգտում են սովորել Քեմբրիջում, ոչ թե Կարակասում, այդ իսկ պատճառով նրանք բիզնես են սկսում Սիլիկոնյան հովտում, ոչ թե Սանկտ Պետերբուրգում»,-նշել է Պոմպեոն:
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց