«ԱՄՆ-ի համաշխարհային ոստիկան լինելու շրջանն ավարտվել է». Գերմանիայի արտգործնախարար
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համաշխարհային ոստիկանություն լինելու ժամանակն ավարտվել է, և շատ հակամարտությունների կարգավորման գործընթացով որոշումների կենտրոնը տեղափոխվել է, այդ թվում` դեպի Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Այն ժամանակշրջանը, երբ ԱՄՆ-ն համաշխարհային ոստիկան էր ու ներկա էր ամեն տեղ, ավարտվել է: Վերցնենք օրինակ Սիրիան կամ Աֆղանստանը: Մերձավոր Արևելքի ապագան որոշվում է Սոչիում կամ Աստանայում, ոչ թե Ժնևում կամ Նյու Յորքում»,- ասել է Մաասը անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ:
Անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովը բացվել է այսօր` փետրվարի 14-ին և իր աշխատանքները կշարունակի մինչև փետրվարի 16-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց