Ռուս պրանկերները Գրետա Թունբերգի անունից զանգել են ԱՄՆ նախագահի թեկնածուին
Ռուսաստանցի պրանկերներ Վովանը և Լեքսուսը հերթական անգամ քաղաքական գործիչների կարծիքներն են ճշտել՝ քողարկելով դա ուղղակի զվարճանքի տակ։ Նրանք շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգի անունից զանգել են ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բեռնի Սանդերսին ու նրան հարցեր ուղղել Ռուսաստանի վերաբերյալ։
Ներկայանալով Թունբերգի անունով՝ պրանկերները նախ Սանդերսին «խոսեցրել են» էկոլոգիական թեմաներով։ ԱՄՆ նախագահի թեկնածուն էլ առիթն օգտագործել է այս ոլորտում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը քննադատելու համար։
Ապա պրանկերները Թունբերգի անունից ասել են, որ էկոակտիվիստին հրավիրել են Ռուսաստան։ Սանդերսը պատասխանել է, որ եթե Թունբերգը գնա Ռուսաստան, ապա ռուսական իշխանությունները կարող են նրան օգտագործել սեփական քարոզչության համար։ ԱՄՆ նախագահի թեկնածուն խորհուրդ է տրվել այնպիսի պահվածք ցուցաբերել, որ ռուսական իշխանությունները շարժվեն Թունբերգի սկզբունքներով։
Հիշեցնենք, որ պրանկերները նմանատիպ զանգեր են ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ նա նոր էր ընտրվել այդ պաշտոնում։ Պրանկերները ներկայացել էին որպես եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձել էին Փաշինյանից «խոսք քաշել» Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի մասին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց