15 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ հանգիստ. Բորիս Ջոնսոնի թանկարժեք հանգիստը Կարիբյան կղզիներում սկանդալի առիթ է դարձել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի արձակուրդը Կարիբյան կղզիներում մեծ սկանդալի առիթ է դարձել, հայտնում է Business Insider-ը:
Ջոնսոնն ընկերուհու` Քերի Սայմոնդսի հետ կարիբյան Մյուստիք կղզի է մեկնել Նոր տարին նշելու համար: Շքեղ հանգստյան գոտում արձակուրդը զույգին 15 000 ֆունտ ստերլինգ է արժեցել:
Խորհրդարանականները Ջոնսոնից պահանջել են հայտնել, թե ով է նրա թանկարժեք հանգստի հովանավորը: Վարչապետը պատասխանել է, որ ուղևորությունը վճարել է իր ընկեր Դևիդ Ռոսը, որը նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Պահպանողական կուսակցությանը: Դա, ենթադրաբար, նվեր է եղել:
Սակայն Ռոսի ներկայացուցիչը հերքել է Ջոնսոնի այս հայտարարությունը:
Վարչապետից պահանջում են պատմել, թե ով է վճարել արձակուրդի համար, հակառակ դեպքում նրան հետաքննությամբ են սպառնում:




















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց