«Ռուսաստանում ակնարկում են Բելառուսի` ՌԴ-ին միանալու մասին` էներգակիրների միասնական գների դիմաց». Լուկաշենկո
Ռուսաստանի ղեկավարությունում ակնարկում են Բելառուսի` ՌԴ-ին միանալու մասին` էներգակիրների միասնական գների դիմաց: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է այսօր, փոխանցում է belta.by-ն:
Միևնույն ժամանակ, Բելառուսի ղեկավարը վստահ է, որ ո՛չ բելառուս, ո՛չ ռուս ժողովուրդը երբեք չի ցանկանա գնալ այդ ճանապարհով:
Փետրվարի 12-ին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս առաջնորդին առաջարկել է միավորել Ռուսաստանն ու Բելառուսը` գերտերություն ստեղծելու համար: Ըստ լրատվամիջոցի` Լուկաշենկոն կտրականապես հրաժարվել է նման առաջարկից:
Այս ամիս ավելի վաղ Սոչիում անցկացվել էին երկու երկրների ղեկավարների բանակցությունները: Նրանք քննարկել էին երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր, նավթագազային խնդիրները, ինչպես նաև Միութենական պետության մասին պայմանագրի շրջանակում ինտեգրման հարցերը: Մոսկվան ու Մինսկը տարաձայնություններ ունեն ռուսական նավթը բելառուսական նավթավերամշակման գործարաններ մատակարարելու շուրջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց