Մեքսիկայում Վալենտինի օրվա նախօրեին բնակիչներին պահպանակներ են բաժանվել
Մեխիկոյի բնակիչներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել Վալենտինի օրը: Բոլոր սիրահարների տոնի նախօրեին մայրաքաղաքի մետրոյի կայարաններում բնակիչներին 100.000 պահպանակ է բաժանվել, հայտնում է AFP-ն:
Տասնյակ կամավորներ պահպանակներ են բաժանել մետրոյի 24 կայարաններում` սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման, ՄԻԱՎ վարակի եւ անցանկալի հղիությունների տարածման արշավի շրջանակներում:
Նշելով «Պահպանակի միջազգային օրը» փետրվարի 13-ին` AIDS Health Foundation (AHF) կազմակերպության` սեռական անվտանգության քարոզարշավի մասնակիցները իրենց քարոզարշավը սկսել են «Պահպանակներ օգտագործելը սեքսուալ է» կարգախոսով:
Ըստ AHF-ի՝ մեքսիկացի զույգերի միայն 15 տոկոսն է պահպանակներ օգտագործում, եւ կազմակերպությունը ցանկանում է կոտրել պահպանակի օգտագործման շուրջ ստեղծված «տաբուն»:
Ըստ Մեքսիկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի (Censida) տվյալների` ՄԻԱՎ վարակի ամենօրյա մակարդակը 2017 թվականից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակահատվածում 33-ից բարձրացել է մինչև 44:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց