Եգիպտոսում կավե դագաղներով ավելի քան 80 հնագույն գերեզման են հայտնաբերել
Եգիպտոսում կավե դագաղներով ավելի քան 80 հնագույն գերեզման են հայտնաբերել: Դակախլիա նահանգի Ումմ ալ-Հալջան շրջանում գտածոյի մասին հայտնել են Եգիպտոսի հնությունների նախարարության ներկայացուցիչները, հաղորդում է Planet-today- ը:
Հնությունների հարցերով բարձրագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա ալ-Վազիրիի խոսքով՝ գերեզմանները թվագրվում են մ.թ.ա. չորրոդ հազարամյակի առաջին կեսին: «Հնագույն գերեզմանները պատկանել են Ստորին Եգիպտոսի քաղաքակրթությանը: Խոսքը օվալաձեւ փոսերի մասին է, որոնք արվել են քարերի վրա: Փոսերի ներսում կավե դագաղներ եւ տարբեր արտեֆակտներ են»,- լրագրողներին պատմել է Ալ-Վազիրին:
Նա նշել է , որ շրջանը, որտեղ պեղումներ են արվել, շատ հեռանկարային է համարվում. գիտնականները հույս ունեն այլ հետաքրքիր հնություններ հայտնաբերել:
Հիշեցնենք, որ վերջերս գիտնականներին հաջողվել էր բացահայտել եգիպտական Տակաբուտի արքայադստեր մահվան գաղտնիքը՝ նրան սպանել են մեջքին դանակի հարված հասցնելով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց