Հարավային Ամերիկայում գտնվել են ավտոմեքենայի չափ կրիայի մնացորդներ
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում Ռոսարիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են հսկայական կրիայի մնացորդներ, որը 7-13 միլիոն տարի առաջ ապրել է Հարավային Ամերիկայում։ Հսկայական գտածո սողունն իր չափերով ավտոմեքենա է հիշեցնում, գրում է Planet- today-ը՝ հղում անելով BBC-ին։
Հսկայական Stupendemys geographicus կրիաներին հայտնաբերել էին դեռեւս անցյալ դարի 70-ականներին, բայց մինչ այժմ հնագետները այդ հին էակների մասին իրեղեն տեղեկատվություն չունեին։ Սակայն այժմ, երբ հետազոտողները հայտնաբերել են S. Geographicus-ի մնացորդները Կոլումբիայի Տատակոա անապատում, իրավիճակը փոխվել է։
Stupendemys geographicus տեսակի մեծահասակ կրիայի երկարությունը կարող էր հասնել չորս մետրի, իսկ քաշը կազմել է առնվազն 1200 կգ։ Այսինքն, հսկայական հարավամերիկյան կրիային լիարժեք կարելի է համեմատել ավտոմեքենայի հետ։ Զարմանալի է, սակայն ինչ-որ ժամանակ երկրագնդի վրա գոյություն են ունեցել նաեւ ավելի մեծ կրիաներ, օրինակ՝ արխելոնները, որոնք 70 մլն տարի առաջ ապրել են օվկիանոսներում, մինչեւ չորսուկես մետր երկարություն են ունեցել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց